Մեղմացվել է բանկերի ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման կարգը

13.11.2015 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 10-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

ՀՀ ԿԲ-ում նշել են, որ վերոնշյալ փոփոխությունների հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ եւ կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը:

Իրականացված փոփոխությունների արդյունքում մեղմացվել է ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով երկարաժամկետ եւ կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման դեպքում:

ԿԲ կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունները խթաններ կստեղծեն բանկերի կողմից երկարաժամկետ եւ կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման համար` ընդլայնելով վարկավորման հնարավորությունները:

Դիտում՝ 3531
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW