Private Banking համակարգը գործում է հայկական առեւտրային 8 բանկերում
28.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 28 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Մասնավոր բանկային սպասարկումը Հայաստանում աստիճանաբար զարգանում է:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Private banking համակարգը գործում է հայկական առեւտրային 8 բանկերում:
“Արդշինինվեստբանկ”-ում Private Banking համակարգը ներդրված է գլխավոր գրասենյակում եւ սպասարկում է մոտ 80 հաճախորդի: “Զարգացման Հայկական Բանկ”-ում Pivate Banking-ը ընդգրկում է 11 խոշոր կորպորատիվ հաճախորդների: Միեւնույն ժամանակ, մասնավոր բանկային սպասարկման տարրերն օգտագործվում է “Զարգացման Հայկական Բանկ”-ի հարյուրավոր հաճախորդնորի հետ աշխատանքում. ֆինանսական խորհրդատվություն, գործարքներ հաճախորդների արժեթղթերի հետ, հաճախորդի գումարների տեղաբաշխում եւ այլն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Անելիք բանկ”-ում այսօր Private Banking համակարգով սպասարկվում են 50 հաճախորդներ: “Կոնվերսբանկ”-ում այդ համակարգով սպասարկվող հաճախորդների թիվը կազմում է 10-ը, իսկ “ԲՏԱ-Ինվեստ Բանկ”-ում ` 5-ը:
Private banking համակարգը ներդրված է նաեւ “Ինեկոբանկ”-ում եւ “Յունիբանկ“-ում:
“Արմսվիսբանկ”-ի համար Private banking-ը պարզապես համարկագ չէ: “Մեր բիզնեսը հիմնված է հենց Private Banking-ի փիլիսոփայության վրա”, - նշել են բանկում:
Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, Հայաստանում դեռուս գոյություն չունի դասական Private Banking: Բացի VIP-հաճախորդներին հատուկ մոտեցում ցուցաբերելուց, Private Banking-ը սովորաբար ենթադրում է հաճախորդին անհատական բանկային մենեջերի կցում, որը զբաղվում է հաճախորդի ակտիվներով: Նման ծառայություն Հայաստանում դեռեւս չկա:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: