$40 մլն ԵԱԶԲ-ից՝ ՀՀ-ում ոռոգման համակարգի արդիականացմանը
12.11.2015 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://gazonko.od.ua/

Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ կկնքվի «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման վարկային համաձայնագիրը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել վարկի նպատակահարմարության վերաբերյալ համաձայնագիրը:
$40 մլն ծավալով վարկը կտրամադրվի 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին կլինի արտոնյալ, տոկոսադրույքը ֆիքսված՝ տարեկան 2%: Նախնական միանվագ կոմիսիոն վճարը կկազմի վարկի գումարի 0.5%-ը:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ ծրագրի հիմնական նպատակը ՀՀ տարածքում ոռոգման համակարգերի արդիականացումն է եւ ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաեւ բարձրացնել համակարգի տեխնիկական հագեցվածությունը եւ այլն»,- ասել է նախարարը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: