«Գլոբալ Կրեդիտ»-ը պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում կիրականացնի

10.11.2015 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն իր ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով կիրականացնի պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում:  

Ընկերությունում նշել են, որ «Գլոբալ Կրեդիտ»-ը Հայաստանի ֆինանսական շուկայում ակտիվ գործունեություն է ծավալում եւ ակտիվների մեծությամբ մտնում է 5 խոշոր մասնավոր վարկային ընկերությունների մեջ:

«Գլոբալ Կրեդիտ»-ում նաեւ ընդգծել են, որ ընկերությունը ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում է իրականացնում:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք:

«Այս կերպ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում եւ առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները: Ընկերության պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն օգտագործվելու են ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաեւ կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է երկու արժույթով: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսի` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:

Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի եւս 10 000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100 000 000 ՀՀ դրամ ծավալով, մեկ պարտատոմսի` 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով եւ 12 ամիս շրջանառության ժամկետով:

Ընկերությունում նշել են, որ թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի «Ռենեսա» ՓԲԸ ներդրումային ընկերության միջոցով, որը կիրականացնի նաեւ տվյալ արժեթղթերի ամենօրյա գնանշումները «NASDAQ OMX Armenia»  ֆոնդային բորսայում՝ պարտատոմսերի իրացվելիությունը ապահովելու նպատակով:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի եւ «Ռենեսա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում:

Դիտում՝ 16740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW