ԱՄՆ-ից ժամանած ներդրողները սեմինար կվարեն հայ ձեռներեցների համար

06.11.2015 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում նոյեմբերի 17-19-ը կկայանա «Ինչպես ներկայացնել բիզնես ծրագիրը ներդրողներին» սեմինարը, որի նպատակն է բացահայտել ներդրումների հայթայթման գաղտնիքները: 

Սեմինարի խոսնակներն են Սիլիկոնյան հովտի փորձառու վենչուրային կապիտալիստներ Ռոջեր Ստրաուքը եւ Ռոնալդ Ուայսմանը, որոնք ավելի քան մեկ տասնյակ ընկերությունների հիմնադրման ֆոնդեր են հայթայթել եւ ուղղորդել այդ ընկերությունները մրցունակ դառնալու ճանապարհին, ինչպես նաեւ աշխատել Սթիվ Ջոբսի եւ այլ փորձառու ձեռներեցների հետ:

Սեմինարին գրանցվելու վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է: Գրանցվել կարելի է այստեղ:

Մասնակցությունն արժե 145 հազ. դրամ:

Սեմինարը կազմակերպվում է CEED Armenia («Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման» կենտրոնի) եւ Deem Communications -ի կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն շուկան հասկանալու եւ արդյունավետ մուտք գործելու գրավականները, աճի ռազմավարությունը, ինչպես նաեւ զարգացման ֆինանսական տարրերը: 

Դիտում՝ 3064
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW