Հայաստանը բարելավել է դիրքը Բարեկեցիկ երկրների վարկանիշում
06.11.2015 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հայաստանը բարեկեցության մակարդակով 93-րդն է 142 երկրների շարքում։
Այս մասին են վկայում բրիտանական «Լեգատում» (Legatum) ինստիտուտի «Բարեկեցության ինդեքս-2015»-ի արդյունքները։
Անցած տարվա համեմատ Հայաստանը բարելավել է դիրքը երկու հորիզոնականով:
Վարկանիշը ձեւավորվում է 8 հիմնական չափանիշների հիման վրա՝ տնտեսություն, գործարարության հնարավորություններ, կառավարում, կրթություն, առողջություն, անվտանգություն, անձնական ազատություն եւ սոցիալական կապիտալ։
Այսպես, տնտեսության ցուցիչով Հայաստանը 126-րդն է, գործարարության ցուցիչով՝ 69-րդը, կառավարման ցուցիչով՝ 92-րդը, կրթության ցուցիչով՝ 49-րդը, առողջության ցուցիչով՝ 86-րդը, անվտանգության ցուցիչով՝ 55-րդը, անձնական ազատության ցուցիչով՝ 119-րդը, սոցիալական կապիտալի ցուցիչով՝ 124-րդը։
Ադրբեջանը վարկանիշում 71-րդն է (+8), Վրաստանը` 80-րդը (պահպանել է դիրքը), Թուրքիան 78-րդը (+8), իսկ Իրանը` 106-րդը (+1): Ռուսաստանը զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավելով 1 հորիզոնականով:
Վարկանիշի առաջատարը 7-րդ տարին շարունակ Նորվեգիան է: Նրան հաջորդում են Շվեյցարիան եւ Դանիան: Բարեկեցիկ երկրների տասնյակում են նաեւ Նոր Զելանդիան, Շվեդիան, Կանադան, Ավստրալիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան եւ Իռլանդիան:
Բարեկեցության մակարդակն ամենացածրը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում է։ Նրան նախորդում են Աֆղանստանը, Հայիթին, Չադը, Բուրունդին։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: