ՀՀ կառավարությունը 1.5 մլրդ դրամ է հատկացրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:Միջոցները կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:Որոշման նախագծով նախատեսվում է նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, ըստ որի՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ պետք է ունենա այն բոլոր իրավունքները, որոնք կպատկանեն «Հայաստան» հիմնադրամին համապատասխան աշխատանքները կատարելիս, իսկ հիմնադրամն իր նշված իրավունքները կարող է իրագործել միայն տրանսպորտի եւ կապի նախարարության նախնական գրավոր համաձայնության դեպքում։Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի երկարությունը կազմելու է 116 կմ: Այն ծառայելու է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն այլընտրանք եւ լինելու է ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող երկրորդ մայրուղին:Ամբողջ ծրագրի արժեքը կազմում է մոտ 13 մլրդ դրամ։ Գործադիրն այս նպատակով արդեն շուրջ 3.8 մլրդ դրամ է հատկացրել իր պահուստային ֆոնդից։ Tweet Դիտում՝ 2672