Անելիք Բանկի Visa եւ MasterCard քարտապաններն էլեկտրոնային առեւտուրն այսուհետ կիրականցնեն 3D Secure անվտանգության համակարգի միջոցով:Բանկում նշել են, որ համակարգն ապահովում է էլեկտրոնային խանութներից առցանց վճարումների կատարման անվտանգության նորագույն ստանդարտներ՝ Verified by Visa եւ MasterCard Secure Code: «Համակարգը քարտապանների համար ստեղծում է նոր հնարավորություններ եւ առավելություններ՝ գործարքի ընթացքում ապահովելով քարտապանի նույնականացման հավելյալ մակարդակ, միաժամանակ նվազեցում է զեղծարարության մակարդակը եւ քարտապանների համար ապահովում անվտանգ ու հարմարավետ պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանն ասել է, որ ամեն ինչ արվել է բանկի քարտապանների հարմարավետության եւ նրանց ֆինանսական միջոցների անվտանգությունն ապահովելու համար: «Քարտապանն ընդամենը պետք է բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված նվազագույն պահանջին, այսինքն ակտիվացված լինի SMS հաղորդագրության ծառայությունը: Էլեկտրոնային խանութներից առցանց գնումներ կատարելու ժամանակ քարտապանին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն իր մեջ կներառի մեկանգամյա օգտագործման թվային գաղտնաբառ (for one time purchase authorization code): Գործարքը ենթակա կլինի հաստատման, թվային գաղտնաբառը պահանջվող դաշտում մուտքագրելուց հետո: SMS հաղորդագրության ծառայությունն ակտիվացնելու համար ես հրավիրում եմ մեր քարտապաններին, անձը հաստատող փաստաթղթով, այցելել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ եւ լրացնել համապատասխան դիմում-հայտը»,- ասել է Աստղիկ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 5027