Երեւան, 23 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ՄԱՀ) տնօրենների խորհորդը հաստատել է Հայաստանին $4.9 մլն հերթական մասնաբաժնի տրամադրումը “Ֆինանսավորման աճի եւ աղքատության կրճատման մեխանիզմի” (PRGF) շրջանակներում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրեն Տակատոշի Կատոն նշել է, որ “հեռատես ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականությունը, արտաքին տրանսֆերտների աճը եւ շարունակական կարուցվածքային բարեփոխումները նպաստել են ՀՆԱ երկնիշ աճին` ցածր սղաճի պայմաններում, ինչպես նաեւ աղքատության ու գործազրկության չափերի կայուն կրճատմանը”: Տակատոշի Կատոն հայտարարել է “ֆիսկալ եւ ֆինանսական ոլորտների բարեփոխումների տպավորիչ առաջընթացի մասին”, ներառյալ հարկային վարչարարության եւ առեւտրային բանկերում կորպորատիվ կառավարման բարելավումները: ԱՄՀ-ի գործադիր փոխտնօրենը նշել է, որ Հայաստանի կառավարության 2007թ. տնտեսական ծրագիրը միտված է սղաճի ճնշման սահմանափակմանը, լողացող փոխարժեքի պահպանմանը եւ հարկային եկամուտների աճին: Տակատոշի Կատոն ասել է, որ 2007 թ. պետբյուջեի նախագիծը նախատեսում է հարկային եկամուտների զգալի աճ` անհրաժեշտ սոցիալական եւ ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7127