Չինական TBEA-ն ներդրումներ կկատարի ՀՀ էներգետիկ ոլորտում

29.10.2015 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էլեկտրաէներգետիկայի արտադրության ոլորտում գործող չինական TBEA ընկերությունը Հայաստանում ներդրումներ կկատարի:

Ներդրումային ծրագրի իրականացման քայլերն ու հեռանկարներն այսօր ՀՀ կառավարությունում քննարկել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ TBEA-ի  գլխավոր տնօրեն Լի Բյան Ցույը:

Վերջինս նշել է, որ իրենք ուսումնասիրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը եւ շահագրգիռ են ներդրումային ծրագրի իրականացման գործում, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում:

Վարչապետը ողջունել է TBEA-ի նախաձեռնությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել դրա կյանքի կոչմանը, ինչն իր հերթին կնպաստի հայ-չինական տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

ՀՀ կառավարությունում նշել են, որ TBEA-ն համարվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ եւ բաշխմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Այն արդյունավետ գործունեություն է ծավալում նաեւ ԱՊՀ երկրներում:  

Դիտում՝ 12116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW