Ճշմարիտյանը կոչ է արել չբավարարվել Doing Business-ի ձեռքբերումներով

29.10.2015 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր անդրադարձել է Համաշխարհային բանակի Doing Business 2016 զեկույցին՝ նկատելով, որ «ներդրումների ներգրավման գրավչությունը միայն վարկանիշային ցուցակներով չի որոշվում»:

Այս մասին նախարարն ասել է կառավարության նիստի ընթացքում:

«Համաշխարհային բանկի զեկույցներն աշխարհում ընդունված են եւ առավել կապված են իրական տնտեսության հետ։ Բիզնես միջավայրի կողմից դրանք ընդունվում են որպես առավել արժանահավատ, սակայն դա չի նշանակում, որ պետք է կանգ առնենք ու ասենք՝ «եկեք այլեւս չաշխատենք»»,-  ասել է նախարարը:

Անդրադառնալով ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ցուցանիշին՝ Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ընթացիկ տարվա ինն ամսվա արդյունքներով դրանք ավելացել են, ինչը արտացոլված է նաեւ Ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներում։

«Եթե խոսքն ուղղակի ներդրումների մասին է, ապա դրանք ներդրումների միայն մի մասն են կազմում եւ պարտադիր չէ, որ օտարերկրյա ներդրումները միայն կանոնադրական կապիտալի մեջ ունեցած մասնակցությամբ գնահատվեն։ Ընդհանուր պատկերն ամեն դեպքում դրական է»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

Դիտում՝ 2654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW