Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» վարկային համաձայնագրի շրջանակում Հայաստանին կտրամադրի $112 մլն 970 հազ. վարկ:Վարկային համաձայնագիրը ՀՀ Կառավարության այսօրվա նիստում արժանացել է գործադիրի հավանությանը:ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշել է, որ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» նպատակն է բարելավել քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով եւ մատչելի ծառայություններ:Վարկը տրամադրվելու է 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա դոլարի LIBOR + 0.5% (ֆիքսված սփրեդ) +0.2% (հավելավճար մարման ժամկետի ռիսկի համար):Վարկի պարտավորության վճարը 0.15% է: Tweet Դիտում՝ 2756