Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Լոռի» մասնաճյուղը վերանորոգումից եւ արդիականացումից հետո վերաբացվել է՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ փողոցի 22ա հասցեում:Բանկում նշել են, որ մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման, տեխնիկական վերազինման համալիր միջոցառումներ: «Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի եւ հեշտ դարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ, վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: Կանխիկի ընդունման տերմինալներով գործարքներ կատարելու ժամանակ բանկը վճար չի գանձում ծառայության մատուցման համար: Tweet Դիտում՝ 5310