Երկու-երեք տարուց Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը կգերազանցի 500 հազարը
22.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 22 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մինչեւ 2006 թ. վերջը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմի 380 հազար, այսօր Երեւանում ասել է առետրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արա Պետրոսյանը հայտնել է, որ 2006 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան են այցելել 272 հազար զբոսաշրջիկներ` 18%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ երկու-երեք տարուց Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը կգերազանցի 500 հազարը:
Արա Պետրոսյանը կարծում է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում զգալիորեն բարելովվել է ծառայությունների մատուցման որակը, որը եւս նպաստում է զբոսաշրջության զարգացմանը:
Հիմնականում զբոսաշրջիկները Հայաստան են գալիս Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, սակայն ամեն տարի այցելողների աշխարհագրությունը ընդլայնվում է: Այսպես, 2006 թ. Հայաստան են այցելեն զբոսաշրջիկներ Սինգապուրից, Չինաստանից, հարավամերիկյան երկրներից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: