«ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը գործարկել է «Սպառողական լիզինգ» նոր պրոդուկտը՝ նախատեսված ֆիզիկական անձանց համար:Ինչպես հայտնել են ընկերությունում, նշված ֆինանսական ծառայությունն առաջին անգամ է առաջարկվում հայաստանյան շուկայում:Մասնավորապես՝ «Էքսպրես Ավտոլիզինգ»-ին զուգահեռ, ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք լիզինգով կարող են ձեռք բերել նաեւ այլ տեսակի հիմնական միջոցներ, այդ թվում՝ հեծանիվներ, արեւային ջրատաքացուցիչներ եւ այլ սպառողական նշանակության գույք՝ 200 հազարից մինչեւ 15 մլն դրամ արժողությամբ: Մարման ժամկետը՝ 3-ից մինչեւ 84 ամիս: «Սպառողական Լիզինգ»-ի առավելություններից ընկերությունում նշել են գրավի բացակայությունը, հայտի ուսումնասիրման արագացված գործընթացը, ինչպես նաեւ մատակարարների կողմից տարբեր զեղչերը եւ հատուկ ակցիաները: «Ընկերությունը համագործակցում է ավելի քան 60 տեղական եւ արտասահմանյան մատակարար ընկերությունների հետ, ինչը հաճախորդին ընտրության լայն հնարավորություն է տալիս: «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հաճախորդամետ եւ ճկուն քաղաքականությունը թույլ են տալիս մշտապես նոր պրոդուկտներ մշակել՝ ելնելով շուկայի պահանջմունքներից»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4618