Գյուղմթերքի շուկաները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը կգործեն ամեն օր

26.10.2015 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում կազմակերպվող գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկաները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր:

Համապատասխան հանձնարարությամբ այսօր հանդես է եկել քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդառաջելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկին:

Առեւտրի եւ սպասարկումների վարչությանն ու Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղմթերքի բացօթյա շուկաների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:

Հիշեցնենք, որ գյուղմթերքի շուկաները գործում են Կոմիտասի պողոտայի եւ Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաեւ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ:

Ներկայում դրանք գործում են միայն հանգստյան օրերին:

Դիտում՝ 3196

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW