Գործարկվել է Տաթեւ այցելելու առցանց ուղեցույցը

23.10.2015 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ ստեղծվել է «Տաթեւ B&B» կայքը:

Կայքում մինչ Տաթեւի վանական համալիր այցելելը կարելի է նախապես ծանոթանալ վարձակալությամբ տրվող հյուրատներին եւ ամրագրել դրանք:

Կայքում զետեղված են գիշերելու եւ նախաճաշի համար (bed and breakfast) նախատեսված տների եւ հյուրանոցների տվյալներն ու լուսանկարները, որոնք մանրամասն ներկայացնում են մատուցվող ծառայությունները:

Կայքի շնորհիվ, բացի գիշերակացի հարցերը հոգալուց, ամբողջությամբ կարելի է պլանավորել հանգիստը Տաթեւում եւ շրջակա տեսարժան վայրերում:

«Տաթեւ B&B»-ում ներկայացված են տեսարժան վայրերը, ակտիվ ժամանց կազմակերպելու հնարավորություններն ու տեղական համեղ սնունդ մատուցող ռեստորանները եւ սրճարանները:  

Դիտում՝ 3085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai