Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մոտ 5300 սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրել է աջակցություն: Այս մասին այսօր ասել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը՝ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ներկայացնելով կենտրոնի 2015թ. 9 ամիսների գործունեության արդյունքը։Նրա խոսքով՝ սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն ծրագրին մասնակցել է 331 ձեռնարկատեր։ Ուսուցողական աջակցություն է ստացել 266 գործարար։ 626.3 մլն դրամի վարկային երաշխավորություն է տրամադրվել 130 գործող եւ սկսնակ բիզնեսի։ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի միջոցով աջակցություն է ստացել 180 ձեռնարկություն։ 494 տնտեսվարող ստացել է նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի ամբողջական փոխհատուցում։ 67 գործարարի տրամադրվել է հյուրատնային բիզնեսի, ջերմոցային եւ սառնարանային տնտեսության, չրագործության, պանրագործության տեխնոլոգիական խորհրդատվություն։ 25 բիզնեսի տրամադրվել է դրամաշնորհ՝ Ոլորտային աջակցության ծրագրի շրջանակում։ 26 համայնքում կատարվել է տեղական տնտեսության վերլուծություն։Աջակցություն ստացած ՓՄՁ-ների 4.4%-ը գործում է Երեւան քաղաքում, իսկ 95.6%-ը՝ մարզերում` առավելապես հեռավոր ու սահմանամերձ գյուղական եւ քաղաքային համայնքներում: Tweet Դիտում՝ 3554