ԿԲ-ն աշխատում է “Հայփոստի” զարգացման ծրագրի վրա
21.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) աշխատում է “Հայփոստի” զարգացման ծրագրի վրա:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Այսօր հանդես գալով “Ուրբաթ” ակումբում, ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ծրագրի մշակմանն աջակցում են հոլանդացի մասնագետները:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հայկական փոստի մեկ աշխատողին բաժին է հասնում փոստային ծառայությունների 0.7%-ը, այն ժամանակ երբ Մոլդովայում այդ ցուցանիշը կազմում է 200%, իսկ Հոլանդիայում` 4700%:
“Դա վկայում է մեր փոստի աշխատակիցների շատ ցածր արտադրողականության մասին”,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ԿԲ նախագահը նշել է, որ “Հայփոստի” զարգացման ծրագիրը նպատակ ունի ընկերության արտադրողականությունը հասցնել հոլանդական ցուցանիշներին եւ ներդնել նորագույն ծառայություններ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: