Քննարկվում է ՓՄՁ-ների վարկային երաշխավորությունների ծավալի ավելացումը

22.10.2015 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Ինչպես հաղորդում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, նիստի ընթացքում խորհրդի նախագահ Կարեն Ճշմարիտյանն առաջարկել է քննարկել եւ վերլուծել ՓՄՁ-ներին տրամադրվող վարկային երաշխավորությունների ծավալը 5 մլն դրամից մինչեւ 7 կամ 8 մլն դրամ բարձրացնելու հարցը։

Նախարարի խոսքով՝ անցած 3 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները, ինֆլյացիան եւ այլ տնտեսական գործոններ ապացուցում են, որ այդ գումարը վերանայման կարիք ունի։

Կարեն Ճշմարիտյանն առաջարկել է դիտարկել հարցը, ներկայացնել հիմնավորումներ, որպեսզի առաջիկայում հարցը քննարկվի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում։

Դիտում՝ 3325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW