Լոնդոնի մետրոյում կտեղադրվեն ինքնասպասարկման տերմինալներ, որոնք կճանաչեն եւ կփոխարինեն օտարերկրյա մետաղադրամները ֆունտերի, դոլարի եւ եվրոյի: Ինչպես հաղորդում է BBC-ն, առաջին սարքը տեղադրվելու է մետրոպոլիտենի King's Cross Tube կայարանում հոկտեմբերի 26-ին: Մինչեւ տարեվերջ մյուս կայարաններում կտեղադրվի եւս 5 տերմինալ: Տերմինալը մեկ վայրկյանում կարող է ճանաչել մինչեւ 10 տարբեր մետաղադրամներ:Գաղափարի հեղինակը Virgin Media ընկերությունն է: Վերջինիս ներկայացուցիչ Ջեֆ Պատերսոնը, ներկայացնելով տերմինալի ստեղծման պատմությունը, ասել է, որ իր տանը կուտակված են եղել մեծ թվով անպետք մետաղադրամներ, որոնք իր մոտ մնացել են արտերկիր կատարած ճանապարհորդություններից, եւ ինքը գլուխ է կոտրել՝ չիմանալով ինչ անել դրանց հետ: «Սարքն ընդունում է ավելի քան 150 երկրի մետաղադրամներ եւ թղթադրամներ, այդ թվում՝ արդեն շրջանառությունից դուրս եկածներ, եւ առաջարկում է «մրցակցային փոխարժեքներ»,- ասել է Ջեֆ Պատերսոնը: Tweet Դիտում՝ 3216