Հայաստանը նշում է ազգային դրամի շրջանառության մեջ մտնելու 13-րդ տարեդարձը

21.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի բնակիչներին ազգային դրամի շրջանառության մեջ մտնելու 13-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր հանդես գալով “Ուրբաթ” ակումբում, Տիգրան Սարգսյանն ասել է, որ Հայաստանը վերջիններից էր ԱՊՀ երկրների շարքում, որ որոշեց շրջանառության մեջ դնել սեփական դրամը, եւ դա “անկասկած, բարդ, բայց ճիշտ որոշում էր”: Միեւնույն ժամանակ, նշել է ԿԲ նախագահը, դրամը շրջանառության մեջ դնելու որոշումը ուշացված էր: Ըստ Տիգրան Սարգսյանի, եթե հայկական դրամը ավելի վաղ դրվեր շրջանառության մեջ, հնարավոր կլիներ խուսափել հիպերսղաճից:

“Հայներարտբանկի” Խորհրդի նախագահ Լեւոն Բարխուդարյանը, որը 1993-1997 թվականներին զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել է, որ 1993 թ. լավագույն ժամանակը չէր ազգային դրամը շրջանառության մեջ դնելու ամար, հաշվի առնելով այն փաստը, որ պետությունը գրեթե չուներ ֆինանսական պահուստներ: Միեւնույն ժամանակ, նշել է նախկին նախարարը, հայկական դրամը կարեւոր դեր է խաղացել պետականության կայացման մեջ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW