«ՍՊՍ Սիգարոն»-ը մտադիր է ընդլայնել արտադրության ծավալները

20.10.2015 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում:

Հովիկ Աբրահամյանին տեղեկացրել են, որ 2013թ. վերաբացված ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրության եւ արտահանման ծավալները, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80%-ն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ եւ եվրոպական երկրներ:

Վարչապետն ընկերությունում մասնակցել է նաեւ օղու արտադրությամբ զբաղվող «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկության բացմանը:

Ձեռնարկությունում ներդրվել է $1 մլն, որի արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Ընդհանուր ներդրումերի արդյունքում, մեկ տարվա ընթացքում, աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 70-ի: Տարեկան կտրվածքով նախատեսվում է արտադրել 3-5 մլն շիշ օղի, որի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, եվրոպական եւ ասիական մի շարք երկրներ: 

Դիտում՝ 11513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW