Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ եւ Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հոկտեմբերի 18-ին կայացել է ամենամյա դրամահավաքի միջոցառումը, որի շրջանակում հավաքվել է $700 հազ.:Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հավաքագրված այս գումարը ռեկորդային է եւ ուղղվելու է Արցախի զարգացմանը միտված մի շարք կարեւոր ծրագրերի իրագործմանը:Երեկոյին ներկա են եղել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:«Մեծապես կարեւորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը` թույլ տվե՛ք առանձնացնել վերջինիս Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները, որը տարիներ շարունակ ապացուցում է իր ուժը, տոկունությունը եւ մեծ հաջողությունների հասնելու կարողությունը»,- ասել է ՀՀ դեսպանը:Երեկոյի պատվո հյուրն է եղել Դադիվանքի, իսկ նախկինում` Գանձասարի հոգեւոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որը դրվագներ է վերհիշել Արցախյան ազատամարտի տարիներից: Tweet Դիտում՝ 2993