Պրոմեթեյ Բանկը նշել է իր 25-ամյակը

19.10.2015 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 17-ին Yans ակումբում տեղի է ունեցել Պրոմեթեյ Բանկի հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամներն ու բարձրաստիճան անձինք, Հայաստանի բանկերի միություն նախագահ Սամվել Ճզմաչյանը, բանկի գործընկերներն ու հյուրերը Գերմանիայից, Շվեյցարիայից, ՌԴ-ից եւ այլ երկրներից, ՀՀ բանկերի նախագահները, բանկի բաժնետերերն ու ավագ ղեկավարությունը, հայաստանյան գործընկերներն ու հավատարիմ հաճախորդները:

«Հիմնադրման օրվանից բանկի քաղաքականությունը մշտապես միտված է եղել կայուն զարգացման, ինչի շնորհիվ այն ծավալել է բնականոն շահութաբեր գործունեություն եւ նպաստել տնտեսության եւ հասարակության բարեկեցությանը: Խորին երախտագիտություն եմ հայտնում բանկի գործընկերներին եւ հաճախորդներին՝ վստահության, երկարատեւ, ամուր եւ հուսալի փոխհարաբերությունների համար: 25 տարվա փորձը բանկին թույլ է տալիս վստահաբար առաջ շարժվել եւ ավելի ամրապնդել բանկի դիրքերը Հայաստանի ֆինանսական շուկայում»,- նշել է Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը:

Տարեդարձի կապակցությամբ բանկին շնորհավորել են Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, գերմանական Commerzbank-ի ներկայացուցիչ Օլգա Նայդանովան, բանկի հաճախորդները:

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել բանկի երկու հոլովակների պրեմիերաները: Դրանցից մեկը ներկայացնում էր բանկի գործունեության սկզբունքները, իսկ մյուսը՝ բանկի հայամեծար փիլիսոփայությունը:

Երեկոյին իրենց կատարումներով հանդես են եկել ջազմեն Վահագն Հայրապետյանն ու Կատուները, Նորայր Քարտաշյանն ու Van Project-ը, Աղվան Պապոյանը, Սրբուհի Սարգսյանը եւ այլ հայտնի ջազ բենդեր:

Նշենք, որ Պրոմեթեյ Բանկն առաջին գրանցված առեւտրային բանկն է Հայաստանում:

Banks.am-ի անձնակազմը շնորհավորում է Պրոմեթեյ Բանկին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ զարգացում: 

Դիտում՝ 31323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW