Երեւանում բացվել է «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսը

16.10.2015 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից եւ Արցախից: Բացօթյա առանձին տաղավարներով «ԱրմՊրոդԷքսպո»-ին մասնակցել են նաեւ հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, այսօր իր աշխատանքն է սկսել նաեւ «Հայագրոֆորում» համաժողովը: Միջոցառումների բացմանը մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97%-ը ապահովում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։

«Գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: 2015թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Նա տեղեկացրել է, որ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:

Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: 

Դիտում՝ 3260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW