Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը

16.10.2015 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարին կգլխավորի ԵՏՄ գերագույն մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Այդ մասին այսօր Ղազախստանում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք որոշում ընդունեցինք, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը նախագահելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Մենք նաեւ որոշել ենք, թե ով կգլխավորի հանձնաժողովը Վիկտոր Խրիստենկոից հետո: Դա Տիգրան Սարգսյանն է, ՀՀ նախկին վարչապետը: Նրան հավանություն է տվել Ռուսաստանի նախագահը. նրանք ժամանակին աշխատել են իրար հետ: Ասում են, նա շատ փորձառու եւ զարգացած մասնագետ է: Այդ պատճառով էլ մենք նրան նշանակել ենք այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին: Եվ փետրվարի 1-ից նա կսկսի իր աշխատանքը»,- հայտարարել է նա:

Banks.am-ը հիշեցնում է, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Տիգրան Սարգսյանը 2014 թ-ի հունիսին նշանակվել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:

Դիտում՝ 25370

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW