€2 մլն դրամաշնորհ՝ Երեւանի լուսավորման համար

15.10.2015 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ»-ի միջոցներից Հայաստանին կհատկացնի €1 մլն 9 հարյուր հազ. դրամաշնորհ:

Համապատասխան որոշման նախագիծն այսօր արժանացել է գործադիրի հավանությանը:

ՀՀ  ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագրի» հիմնական նպատակն է մայրաքաղաքում ունենալ էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց:

Մասնավորապես, նախատեսվում է Երեւանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաեւ կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:

Ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ $6 մլն:

Ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2015թ. մայիսի 11-ին ստորագրվել էր «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը` $4 մլն արժողությամբ:  

Դիտում՝ 2540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW