ՎՏԲ-ն մտադիր է Հայաստանում անձնակազմի օպտիմալացում իրականացնել: Այդ մասին ասել է ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին, թե արդյոք կրճատումներ են տեղի ունենալու արտասահմանյան դուստր-կազմակերպություններում, Անդրեյ Կոստինն ասել է. «Մենք արդեն արել ենք դա եւ ցանկանում ենք շարունակել այդ գործընթացը: Կարծում եմ՝ մի շարք երկրներում, ինչպիսիք են Հայաստանն ու Բելառուսը, մենք անձնակազմի օպտիմալացում կիրականացնենք: Եվ այնտեղ նոր գումարներ չենք ներդնելու կապիտալի տեսքով: Մենք նաեւ ցանկանում ենք վերակազմավորել մեր եվրոպական հոլդինգը: Իմ կարծիքով՝ հոլդինգի մայրաքաղաքը Վիեննայից հարկավոր է տեղափոխել Ֆրանկֆուրտ: Ֆրանկֆուրտն ավելի առաջադեմ է եւ ֆինանսական կենտրոնի տեսանկյունից՝ ավելի կարեւոր մայրաքաղաք»: Tweet Դիտում՝ 11176