Պետական մակարդակով կխրախուսվեն օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում

08.10.2015 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին:

Կառավարությունում նշել են, որ նախատեսված միջոցառումները կնպաստեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը եւ տնտեսական զարգացման ապահովմանը:

Հայեցակարգով տրվում է ՀՀ ներդրումային քաղաքականության սահմանումը, սահմանվում են դրա նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ հստակեցվում են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվելիք միջոցառումները ներդրումային քաղաքականության արդիականացման ուղղությամբ:

Գործադիրում ընդգծել են, որ ներկայում Հայաստանում ներդրումային գործունեությանն առնչվող օրենսդրության մեջ առկա են բացեր, մասնավորապես, «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքն ընդունման պահից` 1994-ից, փոփոխությունների չի ենթարկվել, մինչդեռ գործարար եւ ներդրումային միջավայր հասկացությունը զգալիորեն ընդլայնվել է եւ կրել բովանդակային փոփոխություններ:

«Թեեւ Հայաստանում իրականացվում է ներդրումների խրախուսման հետեւողական քաղաքականություն` հիմնված «բաց դռների» քաղաքականության մոտեցման վրա, այնուամենայնիվ ներկայում ՀՀ կառավարության տրամադրության տակ առկա խրախուսման գործիքները, ինչպես նաեւ դրանց կիրառման հնարավորությունները դեռեւս սահմանափակ են եւ ունեն վերանայման կարիք: Հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրն ուղղված են լուծելու ոլորտի հիմնական խնդիրները` ներդրումային միջավայրի բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագործում եւ ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 4462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW