Ձեռնարկատեր, Almaz Capital Partners վենչուրային ֆոնդի հիմնադիր, կառավարիչ, մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ղեկավար Ալեքսանդր Գալիցկին հայկական ստարտափներին խորհուրդ է տալիս գլոբալ մտածել:Այս մասին նա ասել է Itel.am-ին տված բացառիկ հարցազրույցում: Պատասխանելով հարցին, թե ինչ է պետք հաջողակ բիզնես սկսելու համար, ձեռնարկատերը նշել է, որ «ամեն ինչ սկսվում է գաղափարից»:«Դրանից հետո գալիս է թիմի հավաքագրումը, խելացի մարդկանց՝ ձեր շուրջը համախմբումը: Անկախ ամեն ինչից, միշտ պետք է գլոբալ մտածել: Եթե անգամ դուք լոկալ ընկերություն եք, որն աշխատում է լոկալ շուկայի համար, գլոբալ մտածեք, հաշվի առեք, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկայում»,- ասել է Ալեքսանդր Գալիցկին: Անդրադառնալով հարցին, թե որքանով են ռիսկային հայկական ստարտափներում ներդրումները, նա պատասխանել է, որ ռիսկային են այնքանով, որ դրանք օտար երկրում են կատարվում: «Ավելի կարեւոր է, որ տեսնես թիմ, որն ունի գլոբալ ձգտումներ: Տարածաշրջանի բոլոր երկրները տեխնոլոգիական փոքր շուկաներ են, որոնց հիմնական նպատակն այսօր ամերիկյան շուկան է: Այս տեսանկյունից կարծում եմ, որ եթե կան խելացի մարդիկ, ապա լավ գաղափարները կարող են հավաքվել ցանկացած վայրում: Ես մի քանի հայ ընկերներ ունեմ, ծանոթ եմ նրանց ձգտումներին: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ինչ-որ բան այստեղ կարող է տեղի ունենալ»,- ասել է Almaz Capital Partners-ի հիմնադիրը:Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում: Tweet Դիտում՝ 18990