Ակցիա՝ Անելիք Բանկի MasterCard եւ Maestro քարտապանների համար

07.10.2015 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի MasterCard եւ Maestro քարտատեսակի այն քարտապանները, որոնք սույն թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, առցանց գործարքներից բացի, կկատարեն 30 եւ ավելի անկանխիկ գործարք, ընդհանուր հաշվով 300 հազ. դրամ եւ ավելի գումարի չափով, հնարավորություն կստանան շահելու խաղարկվող 180 պլանշետներից մեկը:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ ակցիան, որին միացել է Անելիք Բանկը, համատեղ նախաձեռնել են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն եւ MasterCard ընկերությունը` նպատակ ունենալով խթանել անկանխիկ գործարքները, ակտիվացնել MasterCard քարտերի կիրառումը եւ ներգրավել նոր քարտապաններ՝ նպաստելով MasterCard քարտերի առավել գրավիչ վճարամիջոց դառնալուն:

«Անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված այս ծրագրին, որի կարգախոսն է` «Գնումները վերածեք նվերների», մենք միացել ենք ուրախությամբ: Այս անգամ, Անելիք Բանկը, իր գործընկերներների հետ համատեղ, հաճելի անակնկալ է պատրաստել իր՝ այս անգամ քարտապան, հաճախորդների համար: Վստահ եմ, որ առաջիկայում եւս մեր հաճախորդներին հնարավորություն կունենանք առաջարկել հարմարավետ բանկային գործիքներ, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ստանալ օգտակար եւ հաճելի նվերներ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 4612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW