Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) պատվիրակությունն իր ամենամյա վերահսկողական այցով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն այցելել է Հայաստան եւ Ամուլսարի հանքավայր: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան»-ի դուստր «Գեոթիմ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ IFC-ի պատվիրակությունը բաղկացած է եղել ինժեներական, ֆինանսական, բնապահպանական եւ սոցիալական ոլորտի ղեկավար մասնագետներից: Ամուլսար այցի ժամանակ պատվիրակությունը եղել է շրջակա համայնքներում՝ Գնդեվազում եւ Ջերմուկ քաղաքում, հանդիպումներ ունեցել համայնքի անդամների հետ եւ ծանոթացել «Գեոթիմ»-ի կողմից իրականացվող ընթացիկ սոցիալական զարգացման ծրագրերին: Պատվիրակության անդամներն այցելել են նաեւ Ամուլսարի հանքավայրի տարածք՝ տեղում տեսնելու հանքի նախատեսվող հատակագիծը եւ ծանոթանալու որոնողահետախուզական գործունեությունից հետո իրականացվող վերականգնողական աշխատանքներին:Lydian-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Հովարդ Սթիվենսոնն ասել է, որ ամենամյա այս այցն առիթ է, որ ընկերությունը շինարարության փուլին անցնելուց առաջ ցուցադրի բոլոր ոլորտներում գրանցված առաջընթացը: «Օրինակ՝ այս տարի մենք հրապարակեցինք ծրագրի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման փաստաթուղթը եւ անցկացրեցինք ԲՍԱԳ-ի վերաբերյալ հանրային հանդիպումներ՝ IFC-ի կատարողականի չափանիշներին համապատասխանելու՝ ընկերության ստանձնած պարտավորության համապատասխան: Մենք, նաեւ, մոտեցել ենք նախագծի օպտիմալացման եզրափակիչ փուլին, եւ կարողացել ենք ուրվագծել հանքի նախագծի առանցքային բարելավումները: Ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրականացնել IFC-ի բնապահպանական եւ սոցիալական չափանիշներին համապատասխան, եւ Ամուլսարը դարձնել Հայաստանում օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր»,- ասել է Հովարդ Սթիվենսոնը:«IFC-ի պատվիրակության անունից կարող եմ ասել, որ մենք ուրախ ենք ականատես լինելու «Գեոթիմ»-ի նվիրված աշխատանքին, ինչի վկայությունն է ծրագրում զգալի բնապահպանական եւ սոցիալական առաջընթացը: Երբ գործարկվի, Ամուլսարը կլինի պատասխանատու հանքարդյունաբերության լավ օրինակ եւ տնտեսական զարգացման հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար»,- ասել է IFC-ի ներդրումների գծով ավագ պատասխանատու Ռոբին Վայսմանը: IFC-ն «Լիդիան»-ի 7,9% բաժնետերն է: Tweet Դիտում՝ 11371