Անհատական պահատեղեր՝ Զարգացման Բանկի «Մալաթիա» մասնաճյուղում

05.10.2015 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը տեղեկացնում է, որ այսուհետ «Մալաթիա» մասնաճյուղում եւս կարելի է օգտվել անհատական չհրկիզվող պահատեղեր վարձակալելու ծառայությունից:

«Բանկը մշտապես հոգում է իր հաճախորդների հարմարավետության մասին եւ հնարավորություն տալիս պահպանել արժեքավոր իրերն ապահով վայրում բացարձակ գաղտնիության եւ անվտանգության պայմաններում»,- ասված է հաղորդագրությունում:

Մասնաճյուղում առկա են փոքր եւ մեծ չափերի պահատեղեր, որոնք հնարավոր է վարձակալել սկսած 1 ամիս ժամկետով:

Զարգացման Բանկի «Էրեբունի» եւ «Ավան» մասնաճյուղերում անհատական պահատեղեր վարձակալելու դեպքում գործում է 25% զեղչ՝ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը:

Դիտում՝ 5735

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW