ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել է, որ Իրանի արտահանման զարգացման բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը, եւ շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան:Այս մասին Երվանդ Զախարյանն ասել է Թեհրանում Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպմանը: Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրիի հէկ-ին վերաբերող հարցերը։ Tweet Դիտում՝ 2654