Հայբիզնեսբանկն ամփոփել է արագ դրամական փոխանցումների ակցիան

01.10.2015 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկն ամփոփել է միջազգային արագ դրամական փոխանցումների ակցիան, ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ակցիային մասնակցել են այս տարվա մարտի 8-ից մինչեւ հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում բանկի կողմից սպասարկվող միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով գործարքներ կատարած հաճախորդները:

Առաջին գլխավոր մրցանակին՝ երկու անձի համար նախատեսված ցանկացած ուղղությամբ ավիատոմսին, արժանացել է Հայբիզնեսբանկի այն հաճախորդը, որը ակցիայի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերով կատարել էր 3 եւ ավելի գործարք: Երկրորդ գլխավոր մրցանակը հաճախորդի կողմից ակցիայի ընթացքում ստացված գումարի չափով դրամական պարգեւն էր:

Ինչպես գլխավոր մրցանակների, այնպես էլ խրախուսականների՝ «Հավատարիմ հաճախորդ» ոսկյա հուշամեդալների դեպքում, մրցանակակիրները որոշվել են պատահականության սկզբունքով:

Հայբիզնեսբանկում հիշեցնում են, որ բանկում սպասարկվում են Anelik, MoneyGram, Unistream, Ria, Sigue, Converse Transfer, Intelexpress եւ БЭСТ միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը, որոնցով տարբեր աշխարհագրությամբ իրականացվում են գործարքներ ռուբլիով, դոլարով եւ եվրոյով:

Դիտում՝ 4440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW