Հյուսիսային պողոտայում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, կբացվի է զբոսաշրջային էքսպո, որի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է:Հիմնադրամում նշել են, որ տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերն ու Արցախը։ Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր ծրագրերով։ Կներկայացվեն ազգային երգն ու պարը, մարզերի բերքն ու բարիքը, տարբեր տարածաշրջանների խոհանոցը, տարազները։ «Էքսպոյի մասնակիցները Հյուսիսային պողոտայում հաց կթխեն, բրուտագործները հենց տեղում կթրծեն կավե իրեր, իրենց արհեստը կցուցադրեն գորգագործները, քանդակագործները, կներկայացվի սուջուխ թաթախելու հին աշտարակյան արարողությունը, կլինեն հետաքրքիր այլ ցուցադրություններ»,- ասված է հաղորդագրությունում:Տուրիստական էքսպոն նպատակ ունի ցուցադրել հանրապետության զբոսաշրջային գրավչությունը, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության եւ դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարեւորության վերաբերյալ: Tweet Դիտում՝ 3396