Սեպտեմբերի 25-ին ամփոփվել են Երեւանի քաղաքապետարանի եւ Dasaran.am կրթական ծրագրի կազմակերպած «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով վիդեոմրցույթի արդյունքները:Մրցույթի ամփոփմանն ու մրցանակաբաշխությանը մասնակցել է նաեւ Հայբիզնեսբանկը:Բանկում նշել են, որ հուլիսի 1-ին մեկնարկած «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթին մասնակցել են Dasaran.am կայքում գրանցված բոլոր աշակերտները, որոնք ներկայացրել էին անհատական կամ խմբակային տարբեր տեսանյութեր:«Հայբիզնեսբանկը, կարեւորելով երեխաների դաստիարակությունն ու կրթվածությունը, հատկապես նրանց սրտացավ վերաբերմունքը սեփական քաղաքի նկատմամբ, ցանկություն էր հայտնել աջակցել միջոցառմանը՝ պատրաստելով արժեքավոր նվերներ երկու մրցանակակիրների համար»,- ասված է հաղորդագրությունում: Մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված 25 աշակերտները պարգեւատրվել են խրախուսական նվերներով եւ պատվոգրերով:Հանձնաժողովի ընտրած լավագույն տեսանյութի հեղինակն արժանացել է գլխավոր մրցանակին` նոութբուքին, իսկ նրա դպրոցը պարգեւատրվել է համակարգչով եւ պատվոգրով: Tweet Դիտում՝ 3531