ՀԾԿՀ-ն կթույլատրի ՀԷՑ-ի վաճառքը

28.09.2015 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կթույլատրի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի վաճառքը Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում:

«Հանձնաժողովը կթույլատրի «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀԷՑ ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը»,- ասված է որոշման նախագծում:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն էր տվել ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի օտարմանը:


Դիտում՝ 3725

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW