Խաղողի մթերման առաջարկը գերազանցում է պահանջարկը

25.09.2015 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 7-ից մինչ օրս հանրապետությունում մթերվել է 80 հազ. տոննա խաղող՝ անցյալ տարվանից մոտ 20 հազ. տոննա պակաս:

Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ այս տարի խաղողի արտադրական ծավալը նախորդ տարվա համեմատ ավելի է:

«Անցյալ տարի մթերվել է 181 հազ. տոննա, այս տարի կանխատեսվում է ավելի շատ մթերել: Մթերողների թիվն ավելանում է, եւ ես համոզված եմ՝ թեկուզ եղած դժվարություններով հանդերձ՝ մենք մթերումները նորմալ անցկացնելու ենք»,- ասել է նախարարը` նկատելով, որ խաղողի մթերման հարցում կան որոշակի դժվարություններ:

«Հասկանալի պատճառներով, գինեգործարանները հիմնականում չեն կարողացել ֆինանսական հոսքեր ապահովել, որոնք նախատեսված էր տարեսկզբին՝ կապված արտահանումների ծավալների կրճատման հետ: Առաջարկն ավելի է քան պահանջարկը, սակայն այդ խոչընդոտը կհաղթահարվի»,- հավելել է Սերգո Կարապետյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ամենօրյա հետեւողական աշխատանք իրականացնել: Նա հիշեցրել է, որ խաղողի մթերման գործընթացը վերահսկվում է նաեւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից:

Դիտում՝ 3430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW