Ակցիա Զարգացման Բանկից՝ Զբոսաշրջության համաշխարհային օրվան ընդառաջ

25.09.2015 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը Զբոսաշրջության համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է սեպտեմբերի 27-ին, ակցիա է հայտարարում իր բոլոր քարտապանների համար, ինչպես նաեւ այն անձանց համար, ովքեր այս ընթացքում կդառնան բանկի քարտապան:

«Ակցիայի շրջանակում սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բանկի քարտապաններին առաջարկվում են հատուկ զեղչեր Դիլիջանի, Ծաղկաձորի, Աղվերանի, Ջերմուկի եւ Ստեփանակերտի մի շարք հյուրանոցներում եւ հանգստյան տներում: Իսկ արտերկրում իրենց հանգիստը կազմակերպել ցանկացողների համար բանկի գործընկեր տուրիստական գործակալությունները մշակել են հատուկ մատչելի տուրիստական փաթեթներ»,- ասված է հաղորդագրությունում:

Զարգացման Բանկի քարտապանները զեղչերից կարող են օգտվել՝ ներկայացնելով իրենց վճարային պլաստիկ քարտերը:

Բանկում նշել են, որ ակցիան նպատակ ունի նպաստելու զբոսաշրջության ակտիվացմանը՝ հատկապես գալիք պասիվ տուրիստական շրջանում:

Դիտում՝ 5925

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW