ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի եւ դրան հարակից տարածքում գտնվող Լեւոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին:Հյուրանոցի բացումը կատարել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Ահմեդը:«Օպերա Սուիթ»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ 2015թ. ապրիլի 15-ին: Կառավարումն իրականացնում է «Ռենկո» իտալական ընկերությունը: Հյուրանոցի անձնակազմը ներկայումս բաղկացած է 64 աշխատակցից ։«Օպերա Սուիթ»-ն ունի 15 վերգետնյա եւ 2 ստորգետնյա հարկեր: Այն առաջարկում է դելյուքս, սուիթ, բարձրակարգ սուիթ եւ 2 ռոյալ սուիթ կարգի սենյակներ: 11 հարկերում տեղակայված են 106 սենյակներ: Ստորգետնյա հարկերում տեղակայված են կայանատեղին, գրասենյակային տարածքներ, պահեստներ եւ լվացքատուն: Հյուրանոցն ունի բաց եւ փակ սրճարաններ, ռեստորաններ, խորհրդակցության դահլիճներ, ֆիտնես կենտրոն` հագեցած նորագույն սարքավորումներով, սպա կենտրոն եւ լողավազան: «Օպերա Սուիթ»-ի 3 սրահներում՝ «Առնո», «Վագներ» եւ «Մոցարտ», կարող են մինչեւ 170 անձանց համար կազմակերպվել հանդիպումներ եւ այլ միջոցառումներ:Լեւոն Անանյանի անվան Գրողների պուրակը վերակառուցվել է «Օպերա Սուիթ» հյուրանոցի կողմից:Պուրակում տեղադրված են Պարույր Սեւակի, Վահան Տերյանի եւ Ավետիք Իսահակյանի հուշատախտակները: Tweet Դիտում՝ 3949