«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը «որեւէ առնչություն չունի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հետ ընդհանրապես եւ ՀԷՑ-ի գնման գործարքի հետ մասնավորապես»:Այս մասին Իվետա Տոնոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը դառնալու է ՀԷՑ-ի նոր բաժնետերերից: «Գագիկ Ծառուկյանի անձի եւ գործունեության հետ կապված հետեւողական եւ միտումնավոր ապատեղեկատվության հեղինակներին ու պատվիրատուներին խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անբարեխիղճ լրագրության դրսեւորումներին, քանի որ դրանց հերքման համար ընդամենը րոպեներ են պահանջվելու»,- գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակը: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն էր տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի հայտի որոշման նախագծին:«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010թ. նոյեմբերի 30-ից: Tweet Դիտում՝ 4343