Սեպտեմբերի 24-27-ը Բաթումիում կանցկացվի Ad Black Sea գովազդի միջազգային փառատոնը, որին կմասնակցեն աշխարհի 20 երկրի գովազդային մասնագետներ:Փառատոնը կազմակերպվում է Վրաստանի հաղորդակցային գործակալությունների ասոցիացիայի եւ Համաուկրաինական գովազդային կոալիցիայի ջանքերով: Ինչպես հաղորդել են փառատոնի կազմակերպիչները, հայկական գործակալությունների ներկայացուցիչներին մասնակցության համար կտրամադրվեն հատուկ պայմաններ: Փառատոնի պաշտոնական ներկայացուցիչ, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացրել է հայկական գործակալություններին տրվող առավելությունները: Նրա խոսքով՝ հայկական կողմին, մասնավորապես, կտրամադրվեն հավատարմագրման զեղչեր, ինչպես նաեւ զեղչեր ներկայացված աշխատանքների համար: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ փառատոնին մասնակցության համար ՀՀ-ից դիմել է 3 ներկայացուցիչ: Փառատոնի 4-օրյա ծրագրի շրջանակում կանցկացվեն սեմինարներ, դասընթացներ, վարպետության դասեր:Փառատոնի մասնակիցները կկարողանան հանդիպել եւ ծանոթանալ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի գովազդային ոլորտի ականավոր ներկայացուցիչների հետ, կիսվել նրանց հետ իրենց տեսլականներով, տեսնել տարբեր երկրներում ստեղծված աշխատանքները, մասնակցել մրցույթին:Փառատոնի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ: Tweet Դիտում՝ 9848