«Չեխական ավիաուղիները» վերսկսում է Երեւան-Պրահա չվերթները
15.09.2015 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.polet-bilet.ru/

«Չեխական ավիաուղիները» նախատեսում է վերսկսել իր Երեւան-Պրահա չվերթները 2015թ. դեկտեմբերի 13-ից:
Ինչպես հաղորդում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ի մամուլի ծառայությունից, ներկայում երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները:
Երեւան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 դրամից, իսկ երկկողմանի տոմսի արժեքը` սկսած 162,460 ՀՀ դրամ, ներառյալ` հարկերը եւ վճարները:
Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երեւան-Պրահա եւ հետադարձ ուղղությամբ:
Մեկնումը Երեւանից կլինի երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին ժամը` առավոտյան ժամը 5:20-ին, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի եւ կիրակի՝ ժամը 21:55-ին, որը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կհասնի առավոտյան ժամը 4:30-ին՝ հաջորդ օրը:
«Չեխական ավիաուղիները» կոնկրետ օրերի համար` 2015թ. դեկտեմբերի 26-ին, 2016թ. հունվարի 2-ին եւ 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը շաբաթ օրերին:
«Երեւան-Պրահա երթուղու չվացուցակը պլանավորված է այնպես, որ դա թույլ տա ուղեւորներին վայելելու կամ մեկ շաբաթյա (երկուշաբթիից կիրակի) կեցություն Պրահայում կամ երկարատեւ հանգստյան օրեր (հինգշաբթիից կիրակի): Մեկնման ժամերը թե Երեւանից, թե Պրահայից, ճամփորդողներին թույլ են տալիս վայելել մի ամբողջ օր Պրահայում եւ մեկնելիս, եւ վերադառնալիս: Երեւան-Պրահա չվերթները իրականացվելու են Airbus A319 ինքնաթիռով, որը ունի եւ էկոնոմ, եւ բիզնես կարգի նստատեղեր:
Առավոտյան՝ տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երեւանից եկող ուղեւորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի «Չեխական ավիաուղիներ»-ի մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում
«Ներկայումս «Չեխական ավիաուղիներ»-ի երեւանյան չվերթներն իրականացվելու են 2015թ. դեկտեմբերի 13-ից մինչեւ հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երեւան չվերթները մենք պետք է շատ ուշադիր լինենք կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է»,- ասել է «Չեխական ավիաուղիներ»-ի կոմերցիոն, միավորման եւ մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը:
«Ինչ վերաբերում է չվերթների հետագա իրականացմանը, ապա մենք ուսումնասիրել ենք 2016թ. ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որեւէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի, եւ դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»,- հավելել է նա:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: