«Այբ»-ում կանցկացվի Extreme Build-A-Business Weekend սեմինարը

11.09.2015 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Armenia StartUp Cup Challenge 2015 մրցույթի շրջանակում սեպտեմբերի 12-ին եւ 13-ին «Այբ» դպրոցում կկայանա «Extreme Build-A-Business Weekend» գործնական սեմինարը:

«Այբ»-ում նշել են, որ սեմինարի սկզբում կանցկացվի 30 մենտորների վերապատրաստում «StartUp Cup»-ի կրթական ծրագրով:

Սեմինարին բացման խոսքով հանդես կգան Հայ-բրիտանական ձեռներեցության պալատի նախագահ Հռիփսիմե Դեղձունյանը, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը, «StartUp Cup»-ի փոխնախագահ Արաքսյա Մարտիրոսյանը եւ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

Սեմինարի ընթացքում մշակվելու են նախնական ընտրությունն անցած 50 ստարտափների բիզնես-մոդելները: Միջոցառման ավարտին 25 լավագույն նախագծերը կանցնեն մրցույթի հաջորդ փուլ:

«Armenia StartUp Cup Challenge 2015»-ի տարվա լավագույն բիզնես-նախագծերի մրցույթը մեկնարկել է մարտին:

Մրցույթի առաջին փուլն իրականացվել է ծրագրի գործընկեր «Լույս» հիմնադրամի կողմից  այս տարվա ապրիլի 13-ից մայիսի 20-ը: «Լույս»-ը կազմակերպել է մի քանի տեղեկատվական հանդիպում Երեւանում, ինչի արդյունքում «Armenia StartUp Cup Challenge 2015» մրցույթին մասնակցության դիմում է ուղարկել 66 ստարտափ:

Դիտում՝ 4442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai