ՀՀ-ն €10 մլն վարկ կստանա Եվրոպական ներդրումային բանկից

10.09.2015 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2015թ. մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին» որոշումը:  

Պայմանագրի շրջանակում ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի €10 մլն-ի չափով վարկ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի եւ պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350ՄՎտ՝ մինչեւ 1050ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:

Դիտում՝ 4009

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW