«Ռուսական երկաթուղիները» խոստանում է զարգացնել ՀՀ ենթակառուցվածքը

10.09.2015 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ»-ի նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին:

«Համոզված եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր նոր գլխավոր տնօրենի՝ Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ կշարունակի հետեւողականորեն իրականացնել կոնցեսիոն պայմանագրով նախանշված աշխատանքները՝ պահպանելով ձեւավորված սերտ համագործակցությունը հեռանկարային ու փոխշահավետ նախագծերի իրականացման շուրջ»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին Հայաստանում գործունեության ժամանակահատվածում «կառուցողական ու արդյունավետ աշխատանքի համար»:

Օլեգ Բելոզյորովն էլ վստահեցրել է, որ պահպանելու ու զարգացնելու է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման գործում արձանագրված դրական դինամիկան, որում իր գլխավորած ընկերությունը, նրա հավաստմամբ, մեծապես շահագրգռված է եւ ունի որոշակի ծրագրեր:

Դիտում՝ 19801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW