“Կոնվերս բանկը” ներկայացնում է նոր ավանդ` “Տոնական”

06.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 6 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Ս.թ նոյեմբերի 15-ից մինչեւ 2007 թ. հունվարի 31-ը “Կոնվերս բանկը” ընդունելու է նոր ավանդ` “Տոնական”:

Ավանդն ընդունվելու է ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով, 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով:

Տոկոսադրույքը` ՀՀ դրամի համար 9% տարեկան, ԱՄՆ դոլարի համար 8% տարեկան, տոկոսների վճարումը` ամսական կամ ժամկետի վերջում:

Կախված ներդրվող գումարի չափից, հաճախորդի ցանկության դեպքում կտրվեն նաեւ հետեւյալ հնարավորությունները.

- Անվճար VISA ELECTRON քարտ;
- Անվճար լուսանկարով VISA CLASSIC քարտ;
- Անվճար լուսանկարով VISA GOLD քարտ;
- Դեպոզիտային պահատուփեր 50 % զեղչով;
- Դեպոզիտային պահատուփեր 70 % զեղչով;
- Դեպոզիտային պահատուփեր անվճար;
- Վարկային գիծ Ավանդի գումարի մինչև 100%-ի չափով:

Դիտում՝ 6507

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW