2018-ից կարգելվեն ոչ պաշտոնական դիստրիբյուտորների ներմուծումները

10.09.2015 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2018թ. հունվարի 2-ից ՀՀ-ում կարգելվեն ոչ պաշտոնական դիստրիբյուտորների կողմից ներմուծումները:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել միջոցառումների պլանը, որով լուծում կտրվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում «զուգահեռ ներմուծողներին» սպասվող սահմանափակման արդյունքում առաջացած խնդիրներին:  

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ, ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, տարածաշրջանային սկզբունքով բացառիկ իրավունքի սպառման դեպքում ապրանքի ներմուծումը ԵԱՏՄ մեկ երկիր հանգեցնում է ապրանքի նկատմամբ բացառիկ իրավունքների սպառման ողջ միության համար, եւ ապրանքը կարող է ազատ տեղաշարժվել ԵԱՏՄ բոլոր երկրներում, սակայն զուգահեռ ներմուծումը տվյալ տարածաշրջանում արգելվում է:

«Զուգահեռ ներմուծման դեպքում ապրանքները ներմուծվում են ոչ պաշտոնական դիստրիբյուտորների կողմից»,- պարզաբանել է Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարն ընդգծել է, որ ներկայում հանրապետությունում գործում են մեծաքանակ «զուգահեռ ներմուծողներ», եւ տարածաշրջանային սկզբունքով բացառիկ իրավունքի սպառման դեպքում «զուգահեռ ներմուծողների» համար կառաջանան խնդիրներ` կապված աշխատանքային գործունեությունը նույն սկզբունքով շարունակելու հետ:

Դիտում՝ 4046

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW